comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Բուենոս-Այրեսի գրքի միջազգային փառատոնին
[ARM]     [RUS]     [ENG]

Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Բուենոս-Այրեսի գրքի միջազգային փառատոնին

Մայիսի 1-ին Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Արցախի պատվիրակությունը այցի վերջին օրը մասնակցել է Բուենոս-Այրեսում կայացած գրքի 45–րդ միջազգային փառատոնին:

 Հայտնի միջազգային միջոցառմանը մասնակից չորս տասնյակից ավելի երկրների շարքում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով, որի հավաքածուն համալրվել է Արցախի պատվիրակության կողմից նվիրված գրքերով:

Փառատոնի շրջանակներում կայացել է միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությանը, որին ներկա էին ավելի քան 1200 հանդիսականներ: Միջոցառմանը ելույթ է ունեցել Արցախի պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը: Իր խոսքում նա, մասնավորապես, ընդգծել է Արցախի ժողովրդի առանձնահատուկ սերը գրքի և ընթերցանության հանդեպ։

Նախարար Մայիլյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի Հանրապետության հայկական կառույցների ներկայացուցիչներին (IARA) և բոլոր նրանց, ովքեր ապահովել են արդյունավետ այցի կազմակերպումը: