comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

 Մա­յի­սի 3-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վը, Սահ­մա­նադ­րու­թյան և ԱԺ կա­նո­նա­կար­գի հա­մա­ձայն, ԱՀ Նա­խա­գա­հի նա­խա­ձեռ­նու­թյամբ գու­մա­րել է ար­տա­հերթ նիստ։ Օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով՝ նա­խա­ձեռ­նո­ղի կող­մից ներ­կա­յաց­վել է օ­րա­կար­գա­յին մեկ հարց՝ ՙՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 2019 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի մա­սին՚ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րեն­քի նա­խա­գի­ծը։

 ԱԺ նա­խա­գա­հի փո­խանց­մամբ՝ ՙԱԺ կա­նո­նա­կարգ՚ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քի 37-րդ հոդ­վա­ծի 5-րդ մա­սի հա­մա­ձայն՝ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի կող­մից ներ­կա­յաց­վել է նաև հար­ցի քն­նարկ­ման հա­տուկ ըն­թա­ցա­կար­գի մա­սին Ազ­գա­յին ժո­ղո­վի ո­րոշ­ման նա­խա­գիծ՝ հաշ­վի առ­նե­լով ար­տա­հերթ նիս­տի օ­րա­կար­գում ընդգրկված օ­րեն­քի նա­խա­գի­ծը եր­կու ըն­թերց­մամբ քն­նար­կե­լու հան­գա­ման­քը։

Հա­տուկ ըն­թա­ցա­կար­գի մա­սին Ազ­գա­յին ժո­ղո­վի ո­րոշ­ման նա­խագ­ծին հա­վա­նու­թյուն տա­լուց հե­տո, ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նի ներ­կա­յաց­մամբ խոր­հր­դա­րա­նը քն­նար­կել է ՙՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 2019 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի մա­սին՚ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ ԱՀ օ­րեն­քի նա­խա­գի­ծը, ո­րի ա­ռա­ջադ­րու­մը պայ­մա­նա­վոր­ված է 2018թ-ի դեկ­տեմ­բե­րի 20-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ըն­դեր­քի մա­սին օ­րենս­գր­քում և 2019թ-ի մար­տի 27-ին ՙԲնա­պահ­պա­նա­կան և բնօգ­տա­գործ­ման վճար­նե­րի մա­սին՚ ԱՀ օ­րեն­քում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րով։
Նա­խագ­ծով ա­ռա­ջարկ­վում է 3 մլրդ դրա­մով ա­վե­լաց­նել 2019թ-ի պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված ՙՀար­կա­յին ե­կա­մուտ­ներ՚ և ՙՊե­տա­կան տուր­քեր՚ ե­կամ­տա­տե­սա­կը և նույն չա­փով ա­վե­լաց­նել 2019թ-ին պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրա­գի­րը։
Գլ­խա­դա­սա­յին՝ ԱԺ ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը ստա­նա­լուց հե­տո տե­ղի է ու­նե­ցել մտ­քե­րի փո­խա­նա­կու­թյուն, ո­րի ըն­թաց­քում ե­լույթ­ներ են ուն­ցել Հայկ Խա­նու­մյա­նը, Ար­թուր Թով­մա­սյա­նը, Ա­լյո­շա Գաբ­րիե­լյա­նը, Հո­վիկ Ջի­վա­նյա­նը և Է­դուարդ Ա­ղա­բե­կյա­նը։
Անդ­րա­դառ­նա­լով ե­լույթ­նե­րում պատ­գա­մա­վոր­նե­րի հն­չեց­րած հար­ցե­րին ու մտա­հո­գու­թյուն­նե­րին՝ ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը եզ­րա­փա­կիչ ե­լույ­թում նշել է, որ հար­ցի քն­նարկ­ման հա­տուկ ըն­թա­ցա­կար­գը պայ­մա­նա­վոր­ված է նախևա­ռաջ կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան ո­լոր­տում ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ժամ­կետ­նե­րով և պայ­ման­նե­րով։ Ար­ձա­գան­քե­լով գու­մա­րը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան են­թա­կա­ռուց­վածք­նե­րին ուղ­ղե­լու պատ­գա­մա­վոր­նե­րի ա­ռա­ջարկ­նե­րին՝ պետ­նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րել է, որ մի­ջոց­ներ են հատ­կաց­վե­լու նաև Քար­վա­ճառ-Սոթք ճա­նա­պար­հի կա­ռուց­մա­նը և գյու­ղե­րը մայ­րու­ղուն կա­պե­լու ո­րոշ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, ինչ­պես նաև հա­կա­կարկ­տա­յին շար­ժա­կան կա­յան­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը գնա­հա­տե­լուց հե­տո դրանց ներ­դր­մա­նը։
Անց­նե­լով քվեար­կու­թյա­նը՝ խոր­հր­դա­րա­նը 25 կողմ և 4 ձեռն­պահ ձայ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյամբ ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դու­նել է ՙՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 2019 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի մա­սին՚ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ ԱՀ օ­րեն­քը։
Հա­տուկ ըն­թա­ցա­կար­գի հա­մա­ձայն՝ նա­խա­գիծն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դուն­վե­լու դեպ­քում մինչև երկ­րորդ ըն­թեր­ցում, դրա վե­րա­բե­րյալ գրա­վոր ա­ռա­ջարկ­ներ և գլ­խա­դա­սա­յին հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լու հա­մար նա­խա­տես­վում է առն­վազն ե­րե­քա­կան ժամ։ Հար­ցի երկ­րորդ ըն­թերց­մամբ քն­նար­կում­նե­րը կշա­րու­նակ­վեն։

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին