comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ''Հայրենասեր ուսանող'' ֆորումի մասնակիցներին
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ''Հայրենասեր ուսանող'' ֆորումի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է <<Հայրենասեր ուսանող>> խորագիրը կրող միջբուհական ուսանողական ֆորումի մասնակիցներին: 

Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, անվտանգությանը եւ բանակաշինությանը, արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: 
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման նախաձեռնությունների անցկացումն Արցախում՝ հույս հայտնելով, որ դա կկրի պարբերական բնույթ: 
Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձիք: