comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի եւ թանգարանի հանդիսավոր բացում Կոլխոզաշենում
[ARM]     [RUS]     [ENG]

Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի եւ թանգարանի հանդիսավոր բացում Կոլխոզաշենում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք եւ մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի եւ թանգարանի հանդիսավոր բացմանը: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդես եկել ելույթով:

Բակո Սահակյանը նշել է, որ կոլխոզաշենցիները միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, ակտիվորեն մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին: ''Կոլխոզաշենը Արցախի հինավուրց բնակավայրերից է, եւ նրա բնակիչներին միշտ հատուկ է եղել աշխատասիրությունը, պարկեշտությունը, նվիրվածությունը հայրենիքին եւ հարազատ օջախին: Դուք ունեք ձեր բնակավայրով հպարտանալու ամուր հիմքեր'', - ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ այս հուշահամալիրը կդառնա ուխտավայր ե՛ւ կոլխոզաշենցիների, ե՛ւ ողջ Արցախի համար: