comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հանդիպում Ավստրալիայի միավորված եկեղեցու եւ Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Ավստրալիայի միավորված եկեղեցու եւ Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է Ավստրալիայի միավորված եկեղեցու եւ Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության մի խումբ ներկայացուցիչների: 

Քննարկվել են մարդասիրական ոլորտում Ավստրալիայի եւ Արցախի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահը նշել է, որ Արցախը շահագրգռված է Ավստրալիայի հետ կապերի խորացման եւ ընդլայնման մեջ՝ կարեւորելով այստեղ Ավստրալիայի միավորված եկեղեցու եւ Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության աջակցությունն ու գործուն մասնակցությունը: