comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք: