comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցը
[ARM]     [RUS]     [ENG]

Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցը

 

 

 

Մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը ՀՀ:

 

Այցի շրջանակում Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը առանձնազրույց է ունեցել ՀՀ Ազգային ժողովի իր գործընկեր ԱրարատՄիրզոյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է պատվիրակության այցը և ընդգծել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովինիստի անցկացման անհրաժեշտությունը Երևանում։

«Հայկական հանրապետությունների հարաբերությունների ողջ համատեքստում հանձնաժողովի գործունեությունը առանձնակի կարևորություն ունի»,-նշել է ԱՄիրզոյանը։

Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Հայաստան-Արցախ կապերիշրջանակում խորհրդարանականների հարաբերությունների առանձնահատուկ դերըինչի մասին են վկայում վերջին ամիսներին ՀՀ ԱԺ քաղաքականբոլոր ուժերի ընդլայնված կազմով այցելությունները Արցախ:

«Ամեն մի փոխայցելություն մերձեցնում է թե՛ գործնականթե՛ ընկերական հարաբերությունները և հիմք հանդիսանում համահայկական օրակարգիհարցերի արդյունավետ լուծումները գտնելու համար։ Կան բոլոր նախադրյալները ՀՀ 7-րդ գումարման ԱԺ հետ հարաբերությունները որակապես նոր՝ավելի բարձր մակարդակի հասցնելու համարև վստահ եմ՝ համատեղ ներուժով կապահովենք դա՝ առկա ռեսուրսները կառուցողական հուն ուղղորդելուև խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը թարմացնելու միջոցով»,- ասել է Աշոտ Ղուլյանը։