comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ՀՈՂԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՏՈՒՅԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ՀՈՂԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՏՈՒՅԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը մա­յի­սի 17-ին գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րի, շր­ջան­նե­րի վար­չա­կազ­մե­րի ղե­կա­վար­նե­րի և ՙԳյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան հիմ­նադ­րա­մի՚ տնօ­րե­նի մաս­նակ­ցու­թյամբ հրա­վի­րել է աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյուն՝ նվիր­ված ըն­թա­ցիկ տար­վա բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման աշ­խա­տանք­նե­րին։

 Ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին՝ պե­տա­կան նա­խա­րա­րը կարևո­րել է գյու­ղա­ցի­նե­րին սահ­ման­ված ժամ­կե­տում մթեր­ման գոր­ծըն­թա­ցի մա­սին տե­ղե­կաց­նե­լու, ինչ­պես նաև ան­կո­րուստ բեր­քա­հա­վաք կազ­մա­կեր­պե­լու հար­ցե­րը։ ՙՊետք է հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի հա­մար ա­պա­հո­վենք ա­ռա­վե­լա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­ներ, որ­պես­զի ի­րաց­ման և մթեր­ման հա­մար խո­չըն­դոտ­ներ չլի­նեն, և գոր­ծըն­թա­ցը կազ­մա­կերպ­վի հնա­րա­վո­րինս ըն­դու­նե­լի գնե­րով՚,- ա­սել է Գ. Մար­տի­րո­սյա­նը։

Խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը ներ­կա­յաց­րել է հա­ցա­հա­տի­կա­յին դաշ­տե­րի ի­րա­վի­ճա­կի, հուն­ձի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քի և գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­յի՝ առ­կա և անհ­րա­ժեշտ քա­նա­կի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ։
Խո­սե­լով բեր­քա­հա­վա­քի գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կերպ­ման մա­սին՝ Գ. Մար­տի­րո­սյա­նը բո­լոր վար­չա­կազ­մե­րի ղե­կա­վար­նե­րին հանձ­նա­րա­րել է նախ­նա­կան տե­ղե­կու­թյուն­ներ հա­վա­քագ­րել սպաս­վող բեր­քի ծա­վալ­նե­րի և բեր­քատ­վու­թյան վե­րա­բե­րյալ, իսկ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րին ու ՙԳյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան հիմ­նադ­րա­մի՚ տնօ­րե­նին՝ սահ­ման­ված ժամ­կե­տում ու­սում­նա­սի­րել հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի շու­կա­յա­կան գի­նը և ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ներ­կա­յաց­նել մթեր­ման գնե­րի վե­րա­բե­րյալ։
Գ. Մար­տի­րո­սյա­նը ՙԳյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան հիմ­նադ­րա­մի՚ տնօ­րե­նին հանձ­նա­րա­րել է, որ մթե­րում և բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ բա­նակ­ցու­թյուն­ներ տար­վեն, որ­պես­զի այս ուղ­ղու­թյամբ նույն­պես ժամ­կետ­նե­րի ու­շա­ցում­ներ չլի­նեն։
Խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում պե­տա­կան նա­խա­րա­րը հան­դես է ե­կել կարևոր հայ­տա­րա­րու­թյամ. ՙԿա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ կսահ­ման­վի նոր կարգ, հա­մա­ձայն ո­րի՝ շր­ջան­նե­րի հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րը, ո­րոնք ու­նեն կու­տակ­ված վար­ձավ­ճար­նե­րի պար­տա­վո­րու­թյուն­ներ և ո­րոնց վրա կա հաշ­վարկ­ված տույ­ժեր և տու­գանք­ներ՝ սահ­ման­ված ժամ­կե­տանց պար­տա­վո­րու­թյուն­նե­րի մար­ման դեպ­քում՝ կա­զատ­վեն կու­տակ­ված տույժ-տու­գանք­նե­րից՚։
Հան­դիպ­ման վեր­ջում մտ­քեր են փո­խա­նակ­վել հա­կահր­դե­հա­յին պայ­քա­րի շր­ջա­նակ­նե­րում հս­կո­ղու­թյան խս­տաց­ման, ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման և այլ հար­ցե­րի շուրջ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին