comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստը
[ARM]     [RUS]     [ENG]

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստը

Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը:

 Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախորդ ամսին ՀՀ ԱԺ-ում կազմակերպված՝ հայկական երկուհանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական նիստինինչպես նաև մայիսին ԱԺ-ում մեկնարկած՝2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումներին:

Նստաշրջանի օրակարգը հաստատելուց առաջ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ բացասական եզրակացություն ստացած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխությունկատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը հեղինակի  պահանջով դրվել է կարճատև քննարկման: Լյուդմիլա Բարսեղյանն առաջարկել է նախագիծը ներառել նստաշրջանի օրակարգ և քննարկել հունիսին կայանալիք նիստին:

Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանըպաշտպանել է հեղինակի առաջարկը և հույս հայտնելոր որոշակի պարզաբանումներ մտցնելուց հետո նախագիծը կմտնի գալիք նիստի օրակարգ:Խորհրդարանը կողմ է քվեարկել նախագիծը նստաշրջանի օրակարգում ներառելուն:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորներն անցել են պարտադիր հարցերի քննարկմանը:

Ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի 2018թգործունեությանինչպես նաև մարդու իրավունքների և ազատություններիպաշտպանության վիճակի մասին հաղորդումը՝ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշել էոր հաշվետու տարում 159 անձանցից ստացել են 138 դիմում՝ սոցիալական ապահովության, սեփականության, արդար դատաքննության, ազատ տեղաշարժի, աշխատանքային և պատշաճ վարչարարության իրավունքների վերաբերյալ: Իր զեկույցում ՄԻՊ-ը անդրադարձել է նաև Արցախի՝ միջազգային կոնվենցիաներին միանալու հանգամանքին ևառաջարկել քննարկել «Երեխայի իրավունքների մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» միջազգային կոնվենցիաներին միանալու հնարավորությունը: Հաղորդման ներկայացումն ավարտելուց հետո Արտակ Բեգլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Արցախի Հանրային հեռուստառադիո­ընկերության 2018թգործունեության վերաբերյալ հաղորդումը խորհրդարանին է ներկայացրել խորհրդինախագահ Արսեն Առստամյանը: Վերջինս նշել էոր ընկերությունը թե՛ արտադրության ևթե՛ ֆինանսատնտեսական  առումով հաջողությամբ էավարտել տարինԱրսեն Առստամյանը ևս պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:

Օրակարգային մյուս հարցը «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի հարցապնդման քննարկումն էր: Հարցապնդումն ուղղված էր ԱՀ կառավարությանը՝ «Արցախգազ» և «Արցախէներգո» ընկերությունների մասնավորեցման պայմանները ճշտելուն:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, պատասխանելով հարցապնդմանը, նշել է, որ վերոնշյալ ընկերությունները մասնավորեցվել են Կառավարության՝ 2017թ-ի համապատասխան որոշումներով՝ մրցութային կարգովՀանդես գալովհարցապնդման վերաբերյալ ելույթով՝ Հայկ Խանումյանը նշել էոր Կառավարության կողմից տրված պատասխանը չի փարատել իր կասկածները:Պատգամավորը հետաքրքրվել է նաև քննարկվող ընկերություններում ներդրումների իրականացման ծավալներից ու մասնավորեցման պայմանագրով նախատեսված պայմանների կատարումից:

Ընթացակարգով նախատեսված մտքերի փոխանակության ընթացքում ելույթ է ունեցել պատգամավոր Արթուր Թովմասյանը: Եզրափակիչ ելույթներով հանդես են եկել Լևոն Գրիգորյանը և Հայկ Խանումյանը:

Սկսելով օրենսդրական աշխատանքը՝ խորհրդարանը  քննարկել  և երկրորդ ընթերցմամբ ընդունել է Արդարադատության նախարար ԱրարատԴանիելյանի ներկայացրած՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» և Ազգային անվտանգության  ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանիներկայացրած՝ «Պետական սուրհանդակային կապի մասին» Արցախի Հանրապետության օրենքները:

«Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը ուղեկցող փաթեթով ԱԺ քննարկմանն էներկայացրել Արդարադատության նախարար Արարատ ԴանիելյանըՆրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ կստեղծվի քննչական կոմիտե,կապահովվի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունըկերաշխավորվի քննչական մարմիններիանկախությունը և դատավարական ինքնուրույնությունըքննիչների կարգավիճակի միասնականությունընախաքննության առավել արդյունավետիրականացումը,  ինչը թույլ կտա ուժեղացնել մինչդատական քրեական վարույթում քաղաքացիների իրավունքների և օրինական շահերիպաշտպանությունըվերացնել իրավապահ մարմինների կրկնվող գործառույթները և օպտիմալացնել բյուջետային ծախսերը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովիդրական եզրակացությունը և պատասխանել պատգամավորների հարցերինԽորհրդարանը քննարկել  և օրենքն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Արդարադատության նախարարն այնուհետև ներկայացրել է Նոտարիատի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության օրենքումփոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ փաթեթովՆախարարի խոսքով՝ փաթեթիընդունմամբ կապահովվի «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ամրագրված դրույթների բնականոնգործունեությունը և կլուծվեն նոտարական գործողությունների իրականացման շարունակականության ապահովման հետ կապված գործնականումառաջացող խնդիրներըԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանըհավանություն է տվել օրինագծին:

Արդարադատության բնագավառի մյուս նախագիծը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներև փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն էրորի ընդունմամբնախարար Դանիելյանիփոխանցմամբակնկալվում է բարձրացնել քննչական գործողությունների կազմակերպման արդյունավետությունը՝ վերացնելով առանց իրավաչափնպատակի ընթերականեր ներգրավելու կարգավորումներըՆախագծով կհստակեցվեն նաև ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ և 270-րդ հոդվածները՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը՝ բացառելով տարակարծիք մեկնաբանություններըչարաշահումներն ուհակասական իրավակիրառ պրակտիկանՆախագծի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտականհանձնաժողովը: Օրենքը ևս ընդունվել է:

Հաջորդիվ խորհրդարանը լսել է պատգամավոր էդուարդ Աղաբեկյանի հեղինակած «ԼՂՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին»Արցախի Հանրապետության օրենքի նախագիծըորով կամրագրվի հանրապետության նախագահի ընտրության ժամանակ Արցախի հանրայինհեռուստատեսության ուղիղ եթերում նախագահի թեկնածուների միջև բանավեճերի պարտադիր լինելըՀեղինակի կարծիքով՝ արդյունքումքաղաքացիները կստանան լիարժեք տեղեկատվություն թեկնածուների ծրագրերի մասին:

Պատգամավորները օրինախագծի հեղինակին են առաջադրել հարցերորից հետո նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես է եկելկառավարության լիազոր ներկայացուցիչԱրդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

Գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո տեղի է ունեցել մտքերիփոխանակությունորի ընթացքում ելույթ է ունեցել Դավիթ ԻշխանյանըԵզրափակիչ ելույթով հանդես է եկել նախագծի հեղինակը: 20 կողմ, 6ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Քաղաքացիականծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱրցախիՀանրապետության օրենքի նախագիծըորը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակ ունի:Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացությունև քվեարկության արդյունքներովօրենքն ընդունվել է:

Ներկայացնելով «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Տեղական ինքնակա­ռավարման  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքումփոփոխություն և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ Արտակարգ իրավիճակների պետականծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը նշել էոր փաթեթի ընդունումը միտված է հստակեցնելու «Սեյսմիկ պաշտպանության մասին» ԱՀօրենքի մի շարք հասկացություններ և դրույթներմիջոցառումների իրականացմամբ լրացնելու սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվողվերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումըհստակեցնելու և տարանջատելու լիազորությունները՝ ամրագրելով սեյսմիկանվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ որպես պարտադիր լիազորություններ,կատարելագործելու բնագավառը կարգավորող իրավական դաշտըինչպես նաև առկա կարգավորումները համապատասխանեցնելու գործողօրենսդրության պահանջներինՆախարարը պատասխանել է պատգամավորների հնչեցրած հարցերինԱԺ պաշտպանությանանվտանգության ևօրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ներկայացրել է հանձնաժողովի դրականեզրակացությունըորից հետո խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել օրենքին:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն առաջին ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Արտակարգ դրության իրավականռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքըՆախարարի խոսքով՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել ԱրցախիՀանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները՝ հնարավորինս բավարար երաշխիքներ սահմանելովարտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների ապահովման համարնաև  ԱՀՍահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջ է:

Պաշտպանությանանվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ խորհրդարաննառաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը:

էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն  Գրիգորյանն առաջարկել է առաջին ընթերցմամբ քննարկել «Պետականգույքի մասնավորեցման 2019-2022 թվականների ծրագրի մասին» Արցախի Հանարպետության օրենքի նախագիծըՆախարարի պնդմամբ օրինագծիընդունումը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարմանանհրաժեշտությամբորը նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմականուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը նպաստելուն:

Պատգամավոր Հովիկ Ջիվանյանի ներկայացրած առաջարկությունը լսելուց հետոգլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսականկառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանն առաջարկել է օրենքն ընդունել առաջին ընթերցմամբ՝ներկայացված առաջարկությունների քննարկումը շարունակելու նպատակով: 19 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքնընդունվել է առաջին ընթերցմամբ:

Խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետությանօրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանընշել էոր օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ նպատակային ուսումնառության համարպարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման պատշաճ կազմակերպումը: Պաշտպանությանանվտանգության ևօրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացությունՕրենքն ընդունվել է:

Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել  «Թափոններիմասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼեռնայինՂարաբաղի Հանրապե­տության օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթըՆախարարը նշել էոր սույնովակնկալվում է լիցենզիայի տրամադրման գործընթացի հստակեցումլիցենզավորված անձանց՝ իրենց համար նախընտրելի գործունեությամբզբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի տրամադրումինչը հնարավորինս նպաստավոր պայմաններ կստեղծի վտանգավոր թափոններիգործածությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար:

ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքն ընդունել է:

Ներկայացնելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ընդգծել էոր փոփոխությամբհնարավորություն կընձեռվի տարբեր իրավական ուժ ունեցող ակտերը համապատասխանեցնել միմյանց՝ կենտրոնացնելով շրջանայիննշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանմանշահագործմանսպասարկման աշխատանքներըԱԺ արտադրության ևարտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը լսելուց հետո խորհրդարանն ընդունել էօրենքը:

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Արթուր ԹովմասյանըԳագիկ ԲաղունցըՌիտա ՄնացականյանըՎարդգես Բաղրյանըև Դավիթ Իշխանյանը: