comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ե­ՐԵ­ՎԱՆՆ ՈՒ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ ՀԱ­ՄԱ­ՏԵՂ ԿՐ­ԹԱ­ԿԱՆ ԾՐԱԳ­ՐԵՐ ԵՆ Ի­ՐԱ­ԳՈՐ­ԾՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

Ե­ՐԵ­ՎԱՆՆ ՈՒ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ ՀԱ­ՄԱ­ՏԵՂ ԿՐ­ԹԱ­ԿԱՆ ԾՐԱԳ­ՐԵՐ ԵՆ Ի­ՐԱ­ԳՈՐ­ԾՈՒՄ

Ըն­դու­նե­լու­թյուն քա­ղա­քա­պե­տա­րա­նում

Քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նը մա­յի­սի 29-ին հյու­րըն­կա­լել է աշ­խա­տան­քա­յին այ­ցով Ստե­փա­նա­կերտ ժա­մա­նած` Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի հան­րակր­թու­թյան վար­չու­թյան պետ Ան­նա Ստե­փա­նյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյա­նը։
Ող­ջու­նե­լով հյու­րե­րին, քա­ղա­քա­պե­տը բարձր է գնա­հա­տել եր­կու քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րի միջև սկզբ­նա­վոր­ված այն բա­րի ա­վան­դույթ­նե­րը, ո­րոնք դրսևոր­վում են ա­մե­նա­տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րում։ Դրա լա­վա­գույն օ­րի­նակ­նե­րից մե­կը հա­մա­րե­լով պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի փո­խայ­ցե­լու­թյուն­նե­րը` Ս. Գրի­գո­րյա­նը հա­մոզ­մունք հայտ­նեց, որ դրանք շա­րու­նա­կա­կան բնույթ կկ­րեն` փոր­ձի փո­խա­նակ­ման, մի­մյանց ա­վե­լի լավ ճա­նա­չե­լու ա­ռու­մով, կն­պաս­տեն հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խո­րաց­ման ու բա­րե­կա­մու­թյան ամ­րապ­նդ­մա­նը։ Կր­թա­կան հա­մա­կար­գը հա­մա­րե­լով ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման կարևո­րա­գույն կա­մուրջ­նե­րից մե­կը` քա­ղա­քա­պե­տը պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց ա­ջակ­ցել Ստե­փա­նա­կեր­տում և Երևա­նում հա­մա­տեղ ի­րա­կա­նաց­վող կր­թա­կան ծրագ­րե­րին։ Այդ հա­մա­տեք­սում նա դր­վա­տե­լի քայլ ո­րա­կեց Երևա­նի Ա­րաբ­կիր վար­չա­կան շր­ջա­նի թիվ 51 և Ստե­փա­նա­կեր­տի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան հիմ­նա­կան դպ­րոց­նե­րի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հու­շագ­րի ստո­րագր­ման վե­րա­բե­րյալ ո­րո­շու­մը, ին­չը, ման­կա­վար­ժա­կան փոր­ձի փա­խա­նակ­ման, լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րի զար­գաց­ման տե­սան­կյու­նից, լայն հե­ռան­կար­ներ է խոս­տա­նում։
Պատ­վի­րա­կու­թյան ա­նու­նից շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով ջերմ ըն­դու­նե­լու­թյան հա­մար` Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի հան­րակր­թու­թյան վար­չու­թյան պետ Ան­նա Ստե­փա­նյա­նը վս­տա­հեց­րեց, որ նման փոխ­շա­հա­վետ ծրագ­րե­րի մշա­կումն ու ի­րա­գոր­ծու­մը կմ­նան ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րի օ­րա­կար­գում և ան­պայ­ման կս­տա­նան ի­րենց ար­դյու­նա­վետ լու­ծու­մը:
Վեր­ջում Ս. Գրի­գո­րյանն ու Ա. Ստե­փա­նյա­նը, ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, հու­շան­վեր­ներ փո­խա­նա­կե­ցին։
Հան­դիպ­մա­նը ներ­կա էին ԿԳՍ փոխ­նա­խա­րար Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նը և քա­ղա­քա­պե­տա­րա­նի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի պետ Թե­րե­զա Ղա­րա­խա­նյա­նը։

Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի
մա­մու­լի ծա­ռա­յու­թյուն