[ARM]     [RUS]     [ENG]

Պետական նախարարն ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքինգործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական ՎալերիՄայրոմյանը և Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը։

 Պետական նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մարզական կարևոր միջոցառումն ամրապնդելու է Արցախի և Աբխազիայի մարզական ու մշակութային կապը՝ այդ բնագավառներում հետագա շփումներն ավելի արդյունավետ դարձնելու հեռանկարով: «Սպորտը միավորելու հատկություն ունի: Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն էլ, Արցախը ճանաչելի դարձնելուց բացի, արցախցիներին ու հյուրերին իրական տոն պարգևելու նպատակ ունի»,- իր խոսքում նշել է Գ. Մարտիրոսյանը:

 Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեն հույս է հայտնել, որ տոնն իրականում կհաջողվի և պատրաստակամություն է հայտնել խորացնելու զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը:

 Հանդիպման վերջում  երկուստեք կարևորվել է նաև փոխադարձ այցերի ակտիվացումը:  

 Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Պատվիրակությունը Ստեփանակերտում է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլիառաջնության բացման արարողությանը մասնակցելու նպատակով։