comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Պետական նախարարն ընդունել է ՀԲԸՄ ղեկավար կազմին
[ARM]     [RUS]     [ENG]

Պետական նախարարն ընդունել է ՀԲԸՄ ղեկավար կազմին

 

 

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 3-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, հիմնադրամի Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և կառույցի մի խումբ ներկայացուցիչների, որոնք Արցախ են ժամանել «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» և «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրերի մեկնարկը ազդարարելու շրջանակներում:

 

Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ ստեղծված ամուր կապը և հույս հայտնել, որ դրանք շարունակական ենլինելու:

«Հաճելի պատահականությամբ այս օրերին Արցախ ձեր այցը համընկնում է ֆուտբոլային տոնական հրավառության հետ, ինչը ևս մեկ լավ առիթ է վայելելու հայրենիքի արցախյան հատվածում տիրող այս մթնոլորտը: Արցախի մշակութային, կրթական և սոցիալ-տնտեսական ոլորտում ձեր իրականացրած տարատեսակ ծրագրերն անգնահատելի են: Վստահ եմ, որ «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» և «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրերը դառնալու են մեր համագործակցության մի նոր շրջափուլ և նույնչափ մեծ հաջողութւյուններ են գրանցելու:

Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մասնավորապես նշել է, որ կառույցը չի սահմանափակվելու նախատեսված ծրագրերով, այլ նպատակ կա նաև աջակցել ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մյուս ենթկառուցվածքների զարգացման գործին:

«Այսօր մենք այստեղ ենք քննարկելու կառավարության գերակայությունները, առաջնահերթությունները, որպեսզի կարողանանք մաքսիմալ հարմարեցնել իրագործվող ծրագրերը այդ կարիքներին»,- ասել է Պ. Սեդրակյանը:

Պետնախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել տնտեսության զարգացման տարբեր ուղղություններում իրականացվող ծրագրերի վրա, որոնցում մեծ դերակատարություն ունեն սփյուռքն ու համայն հայությունը:

Հանդիպման վերջում զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ: