comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկել են մի շարք օրինագծեր
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկել են մի շարք օրինագծեր

Հունիսի 18-ին տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր:

 Պաշտպանությանանվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովըԺաննա Գալստյանի նախագահությամբ,քննարկել է երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայցված՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Առաջին ընթերցումից հետո հանձնաժողովը նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացել:

Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել նաև «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: Բոլոր նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի և արտադրականենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» և «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթը հերթական նիստում քննարկելուն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: