[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ քրեակատարողական վարչությունում մի շարք համակարգային խնդիրներ են լուծվել՝ երաշխավորելով ազատազրկվածների իրավունքները

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի միջամտությամբ լուծվել են ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում ՄԻՊ կողմից արձանագրված մի շարք համակարգային խնդիրներորոնք հանգեցնում էին ազատազրկված անձանց որոշ իրավունքների շարունակական խախտման:

 Ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման հետ կապված խնդիրների մի մասն առընչվում էր տեսակցությունների տրամադրման ընթացակարգերինինչպես նաև տեսակցությունների համար նախատեսված սենյակների պայմաններինՄասնավորապեսՄԻՊ-ի միջամտությամբ հանվել է տեսակցության սենյակում առկա միջնապակինորն արգելք էր հանդիսանում ազատազրկված անձանց և նրանց հարազատների միջև կենդանի շփման համարԲացի դրանիցքննչական մեկուսարանում բացակայում էր հեռախոսակապըինչի հետևանքով կալանավորված անձինք չէին կարողանում օգտվել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքիցԻսկ այժմ տեղում արդեն գործում է հեռախոսակապ քննչական մեկուսարանում պահվող անձանց համարՄԻՊ-ի կողմից արձանագրված և այնուհետև վերացված մյուս խնդիրը մի շարք խցերի լուսամուտներին երկաթյա շերտավարագույրների առկայությունն էրորոնք խոչընդոտում էին բնական լույսի պատշաճ հասանելիությունն ազատազրկված անձանց համարՄԻՊ-ի միջամտությամբ քննչական մեկուսարանում ապահովվել են օրենքով նախատեսված այնպիսի պայմաններորոնց շնորհիվ կալանավորված անձանց և պաշտպանների տեսակցության ժամանակ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողները նրանց կարողանան տեսնելբայց չկարողանան լսելՎերոնշյալ խնդիրները ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2018թտարեկան հաղորդման մեջորից հետո ոստիկանության հետ կատարված համատեղ աշխատանքի արդյունքում դրանք լուծվել են ապրիլ-մայիս ամիսների ընթացքումՄարդու իրավունքների պաշտպանն ընդգծում էոր շարունակելու է հետևողական լինել ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց բոլոր իրավունքների պատշաճ իրացման հարցում: