[ARM]     [RUS]     [ENG]

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ:

 Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ բուժաշխատողներ,

            Արցախի Հանրապետությանիշխանությունների եւանձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Շնորհավորում եմ եւ խորին երախտագիտություն հայտնում ձեզ ձեր չափազանց կարեւոր ծառայության համար, այն ուշադրության, հոգատարության ու կարեկցանքի, որ ցուցաբերում եք մեր քաղաքացիների հանդեպ: Առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ բարձր արհեստավարժության եւ մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ շատ կարեւոր են նաեւ մարդկային որակներն ու արժանիքները, աշխատողների նվիրվածությունն ու հավատարմությունը տված խոստմանն ու ընտրած մասնագիտությանը:

Պետության կողմից նպատակասլաց աշխատանքներ են կատարվում բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման, դրանք նորագույն սարքավորումներով հագեցման, բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածության, առողջապահական ծառայությունների մատչելիության մակարդակի եւ որակի բարձրացման ուղղությամբ: Նախատեսված է նաեւ բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը:  Այդ բոլոր աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

            Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ եւ մաղթում բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու դժվարին առաքելության իրականացման ճանապարհին»:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ