comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ Առաջնորդության դպրոցի սաներին
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ Առաջնորդության դպրոցի սաներին

Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Երևանից ժամանած Առաջնորդության դպրոցի ուսանողներին՝ դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ:

 Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը հյուրերին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը՝ անդրադառնալով տարածաշրջանի և հակամարտությունների լուծման վրա աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությանը :

Այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով մտքեր են փոխանակվել Արցախի մասնակցությամբ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանը, սահմանամերձ բնակավայրերում տնտեսական զարգացման ռազմավարություն մշակելուն, բնակչության աճի տեմպի ավելացմանը, ինչպես նաև Արցախ-Հայաստան հարաբերություններին վերաբերող թեմաների շուրջ:

Հարցին, թե ինչով կարող են օգտակար լինել Առաջնորդության դպրոցի սաները Արցախին՝ խորհրդարանի ղեկավարը պատասխանել է, որ կարևոր է հայրենիքի այս հատվածի հանրահռչակումը արտաքին աշխարհի համար, Արցախում ապրելը ու սեփական օրինակով մյուսներին վարակելը: