comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Պետական նախարարն ընդունել է «Ծագումով Հայեր» նախագծի մի խումբ մասնակիցների
[ARM]     [RUS]     [ENG]

Պետական նախարարն ընդունել է «Ծագումով Հայեր» նախագծի մի խումբ մասնակիցների

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 28-ին ընդունել է «Ծագումով Հայեր» նախագծի մի խումբ մասնակիցների, որոնց կազմում էին աշխարհահռչակ ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը, հոլիվուդյան դերասան Մարկո Խանը, Կանադայում ՀՀ պատվո հյուպատոս Վան Լափոյանը և սփյուռքահայ անվանի այլ գործիչներ:

Նախագիծը միավորում է տարբեր բնագավառների հայորդիներին՝ արվեստագետների, բժիշկների, հոգևորակաների, գործարարների ու ոչ միայն: Պետական նախարարը բարձր է գնահատել բոլոր նրանց ջանքերը, ովքեր Արցախի զարգացման հայանպաստ և հայապահպան գործունեության հարցում ունեցել են մեծ ներդրում և աջակցություն:
Գրիգորի Մարտիրոսյանն իր խոսքում նշել է. «Ապրելով ու արարելով աշխարհի տարբեր անկյուններում՝ Դուք հավատարիմ եք մնում հայկական ակունքներին: Հենց այդ հավատարմությունն է մեր կարողությունները բազմապատկում Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Լիահույս եմ, որ այսօրվա մեր հանդիպումն ու եռամիասնության ամրապնդման գործում Ձեր ունեցած ավանդի արժևորումը խթան կհանդիսանա համահայկական ներուժը որակապես նոր հարթություն տեղափոխելու հարցում»:
Պետական նախարարը պատվիրակության անդամներին հուշամեդալներ ու շնորհակալագրեր է հանձնել Սփյուռք-Հայաստան-Արցախ կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Հյուրերն իրենց երախտագիտությունն են հայտնել ջերմ ընդունելության և իրենց վաստակն արժանվույնս գնահատելու համար՝ վստահեցնելով, որ Արցախը կշարունակի մնալ իրենց ուշադրության և հոգատարության ներքո:
Հանդիպմանը մասնացում էին մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արտաքին գործերի նախարարի տեղական Ֆելիքս Խաչատրյանը: