Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Տիգրան Օհանջանյանի հրապարակային պնդումների հիմքով

2019 թվականի  հունիսի 27-ին Civilnet.am լրատվական կայքը հրապարակել է «Գալիս էին բերդ, ինձ ծեծում ու գնում. Շուշիի նախկին բանտարկյալ» վերտառությամբ նյութը, որին կից տեսանյութում ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Տիգրան Օհանջանյանը ներկայացնում է ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ կատարած խոշտանգումների և այլ ապօրինությունների մասին պնդումներ:

Մասնավորապես, Տ.Օհանջանյանը պնդում է, որ 2014 թվականի հունիսին զենք-զինամթերք կրելու ու ապօրինի պահելու մեղադրանքով բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանություն, որտեղ իրեն ապօրինաբար պահել են 13 օր: Նախկին դատապարտյալը նշում է, որ այդ ընթացքում  ինքը հնարավորություն չի ունեցել իրացնելու ազատությունից զրկվելու դեպքում անձի՝ օրենքով նախատեսված իրավունքները՝ հեռախոսազանգի իրավունք, փաստաբանի իրավունք և այլն:  Բացի այդ, Տ.Օհանջանյանի պնդմամբ, ազատությունից փաստացի զրկման պահից մինչեւ պատժի կրման ավարտը ինքը բազմիցս ծեծի և անմարդկային վերաբերմունքի այլ դրսևորումների է ենթարկվել ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից: 
Ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 15–րդ հոդվածով՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:
Քննարկման հետագա ընթացքի մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ: