comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Նախագահ Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության որոշում
[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության որոշում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Մհեր Օհանյանն ազատվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

 

Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Արարատ Մելքումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Հուլիսի 3-ին Բակո Սահակյանն այցելել է Մարտունի քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ու պատասխանատուներին ներկայացրել Արարատ Մելքումյանին ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մհեր Օհանյանին՝ նրա գործունեության համար:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ