comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

 

 

 

Ինչպես տեղեկացնում է ԱՀ գլխավոր դատախազության կայքէջը, հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի հայտարարությամբ հանդես է եկել Արթուր Մոսիյանը:

ԱՀ գլխավոր դատախազն իր հրաժարականը հիմնավորում է Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելով, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ:

ՙԻմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին` ինձ այս խիստ պատասխանատու պաշտոնում վստահելու համար և միաժամանակ վստահեցնում եմ, որ կուսակցական, քաղաքական աշխատանքում ևս իմ ուժերն անվերապահորեն նվիրելու եմ համազգային խնդիրների լուծմանը:
Շնորհակալություն եմ հայտնում նաև դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին` համատեղ աշխատանքի համար: Նորանոր հաջողություններ եմ մաղթում օրենքի գերակայության ապահովմանն ու իրավակարգի ամրապնդմանը միտված նրանց հետագա աշխատանքում՚,- ասված է հայտարարության տեքստում:

ՙԱԱ՚