comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Վաղաժամկետ դադարել են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի լիազորությունները
[ARM]     [RUS]     [ENG]

Վաղաժամկետ դադարել են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի լիազորությունները

 

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին Գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել  հուլիսի 11-ին: Ըստ այդմ՝  «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`  հուլիսի 11-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները»:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին