[ARM]     [RUS]     [ENG]

Աշոտ Ղուլյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Գի Տեսիեյին

Հուլիսի14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեյին:

 Նամակում մասնավորապես ասվում է՝

 «Հարգելի պարոն Տեսիե,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներինՖրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգայինտոնի առթիվ։

Մեծագույն արժեքներն ազգություն չունենդրանք բոլորինն են՝ բոլոր ժամանակներում ու բոլոր աշխարհամասերում։ Այս առումով 1789 թվականի հուլիսի 14-ը բեկումնային էր ոչ միայն Ֆրանսիայիայլ նաև համաշխարհային պատմության մեջ՝ նոր ու բացարձակ իմաստհաղորդելով ազատությանհավասարության և եղբայրության գաղափարներին։

Հենց այս արժեքների ընկալումն էոր միավորում է մեր ժողովուրդներին։ Ու այսօր էլԲաստիլից հազարավոր կիլոմետրեր այս կողմԱրցախի ժողովուրդը սեփական հանձնառությամբ պահում է Եվրոպայի ազատության արևելյան դարպասը։

Մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում չափազանց կարևորում եմ «Ֆրանսիա-Արցախ» և  «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների գործունեությունը և համոզված եմոր անկախ խոչընդոտներից՝ մեզ կհաջողվի առաջ տանել մեր համատեղօրակարգը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ֆրանսիական Հանրապետության Ազգային տոնի առթիվ ու հղում լավագույն մաղթանքներս։»: