comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԼՈՒՅՍԻ ՄՈԼՈՐԱԿ՚ ԿՐԹԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱԶԱՐԱՎՈՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՈՒ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԼՈՒՅՍԻ ՄՈԼՈՐԱԿ՚ ԿՐԹԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱԶԱՐԱՎՈՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՈՒ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ

Հու­լի­սի 13-ին, Ստե­փա­նա­կեր­տում, ԱՀ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի և ՙԻմ քայ­լը՚ հիմ­նադ­րա­մի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ, կա­յա­ցել է ՙԼույ­սի մո­լո­րակ՚ ծնո­ղի ու ման­կան կր­թա­կան փա­ռա­տո­նը՝ իր բազ­մա­զան ժա­ման­ցա­յին ծրագ­րե­րով հյու­րըն­կա­լե­լով հա­զա­րա­վոր ծնող­նե­րի ու ե­րե­խա­նե­րի։

Կազ­մա­կեր­պիչ ըն­կե­րու­թյուն՝ CREO Project Solutions։Փա­ռա­տո­նը նպա­տակ ու­ներ հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­ներ ստեղ­ծել սո­ցիա­լա­կան ա­մե­նա­տար­բեր խա­վե­րի ծնող­նե­րի և մա­նուկ­նե­րի հա­մար, ինչ­պես նաև ա­ջակ­ցե­լու հա­տուկ խն­դիր­նե­րով ե­րե­խա­նե­րի և նրանց ըն­տա­նիք­նե­րի ին­տեգր­մա­նը հա­սա­րա­կու­թյա­նը։
Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյանն իր խոս­քում, մաս­նա­վո­րա­պես, ա­սել է. ՙԱյս­պի­սի մի­ջո­ցա­ռում­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն­ներ են ստեղ­ծում ոչ միայն ե­րե­խա­նե­րի կր­թու­թյան ու ին­տե­լեկ­տուալ ժա­ման­ցի, այլ նաև ըն­տա­նի­քի ներ­դաշ­նակ զար­գաց­ման հա­մար։ Ար­դյուն­քում` ստեղծ­ված բա­վա­կա­նին բա­րեն­պաստ պայ­ման­ներն ինք­նին նպաս­տում են մարդ­կանց բազ­մա­կող­մա­նի ի­րա­զեկ­վա­ծու­թյան բարձ­րաց­մա­նը և մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հիմ­քե­րի ամ­րապ­նդ­մա­նը։ Մենք կարևո­րում ենք նմա­նա­տիպ նե­րա­ռա­կան ու զար­գաց­նող մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը՝ ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ու ըն­տա­նի­քա­վա­րու­թյան պատ­շաճ մշա­կույ­թի զո­րաց­ման տե­սան­կյուն­նե­րից՚։
ՙԻմ քայ­լը՚ հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Հով­հան­նես Ղա­զա­րյա­նը նշել է, որ այս մի­ջո­ցառ­մամբ հիմ­նադ­րա­մը գոր­ծու­նեու­թյուն է սկ­սում Ար­ցա­խում՝ նա­խա­տե­սե­լով իր բո­լոր ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նել նաև այս­տեղ։
Մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում ե­րե­խա­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­վել էին հե­քիա­թի ան­կյուն` հայտ­նի դե­րա­սան­նե­րի հետ, ֆի­զի­կա­յի, քի­միա­յի և այլ բնա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի ին­տե­րակ­տիվ ան­կյուն­ներ, ման­կա­կան թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­ներ, խա­ղեր և այլն։
Մինչ ե­րե­խա­նե­րը զբաղ­ված էին ի­րենց հա­մար նա­խա­տես­ված զար­գաց­նող ու ժա­ման­ցա­յին ակ­տի­վու­թյուն­նե­րով, ծնող­նե­րը լսել են դա­սա­խո­սու­թյուն­ներ և ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րի հետ քն­նար­կել ի­րենց հու­զող ա­մե­նա­տար­բեր հար­ցեր, նե­րա­ռյալ՝ հղիու­թյուն, ծնն­դա­բե­րու­թյուն և հետծ­նն­դա­բե­րա­կան շր­ջան, նո­րած­նա­յին խնամք, կրծ­քով կե­րակ­րե­լու ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն, ե­րե­խա­յի զար­գա­ցում և հա­տուկ կա­րիք­նե­րի բա­ցա­հայ­տում և այլն։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ