comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ազգային ժողովում ընդունել են ԵՊՀ մշակութաբանության բաժնի ուսանողներին
[ARM]     [RUS]     [ENG]

Ազգային ժողովում ընդունել են ԵՊՀ մշակութաբանության բաժնի ուսանողներին

Հուլիսի 24-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մշակութաբանության բաժնի ուսանողները՝ նույն բաժնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպումներ են ունեցել ԱԺ գիտությանկրթությանմշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամների և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Խումբը Ստեփանակերտ է ժամանել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի հրավերով՝ Արցախի մշակութային քաղաքականության հայեցակարգը մշակելու նպատակով հետազոտություններ կատարելու համար:

 ԱԺ գիտությանկրթությանմշակույթիերիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանի և տեղակալ Վարդգես Ուլուբաբյանի հետ հանդիպման ընթացքում խմբի անդամները տեղեկություններ են հայտնել հետազոտության ընթացքի մասին և հետաքրքրվել բնագավառի օրենսդրական կարգավորումներով ու հեռանկարներով:

Արմեն Սարգսյանը, խոսելով հայեցակարգի անհրաժեշտության մասին, նշել է, որ այն հնարավորություն կընձեռի հստակեցնել սկզբունքները և տակտիկական քայլերից անցնել հստակ ուղղորդված քաղաքականության: Նա նաև հավելել է, որ հայեցակարգը պետք է արտացոլի ղարաբաղյան մշակույթի առանձնահատկությունները:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել մշակույթի ոլորտի օրենսդրական կարգավորումների և դրանց կատարելագործման ուղղությամբ առաջարկներ հավաքագրելու վերաբերյալ:

Հյուրերին այնուհետև ընդունել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով կարևորել է նախաձեռնությունը՝ նշելով մշակութային քաղաքականության՝ մարդկանց մտածողության, գործելակերպի ու ճաշակի ձևավորման վրա ունեցած զգալի դերակատարությունը: Խորհրդարանի ղեկավարը խոսել է մշակութային քաղաքականության արտաքին նշանակության, մշակութային ժառանգության պահպանման և այլ ժողովուրդների մշակույթների հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի օրենսդրական կարգավորումների առկա վիճակին և դրանց գործնական կիրարկմանը, մշակութի սոցիալականացմանն ու հավելյալ արդյունք ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր: