[ARM]     [RUS]     [ENG]

Ապակենտրոնացումը՝ պետական կառավարման արդյունավետության գլխավոր նախապայման. ԱՀ պետական նախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 26-ին մասնակցել է Ասկերանի շրջանի խորհրդի  արտագնա նիստին, որըգումարվել է Ակնաղբյուրի համայնքում:

 Ամփոփվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շրջանի, առանձին-առաձին՝ Ակնաղբյուրի, Աստղաշենի, Շոշի, Խնածախիհամայնաքային բյուջեների, ինչպես նաև քաղաքացիների առաջարկությունների, դիմում բողոքների մասին հաշվետվությունները: Հայտարարություններ են հնչելգյուղատնտեսական տարվա ընթացիկ աշխատանքների, սեպտեմբերի 8-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման ևանցկացման հիմնական միջոցառումների մասին:

Նիստի օրակարգը սպառվելուց հետո համայնքի ղեկավարները պետական նախարարին են ուղղել խմելու, ոռոգման ջրի, գյուղատնտեսության ու քաղաքաշինության բնագավառներում առկա տարբեր հարցեր: Գրիգորի Մարտիրոսյանը սպառիչ պատասխաններ է տվել բարձրացված հարցերին՝ ապակենտրոնացումը համարելով որպես պետականկառավարման արդյունավետության գլխավոր նախապայման: Պետական նախարարն ընդգծել է հատկապես շրջանների պատասխանատուների լիազորությունները ընդլայնելու հաջողված փորձը, որի արդյունքում տեղերում առկա բազմաթիվ հարցերի օպերատիվ լուծում է տրվում:

Ասկերանի շրջանի խորհրդի  արտագնա նիստին առանձին հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես են եկել գյուղատնտեսության և առողջապահության նախարարները: