comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին
[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին՝ նվիրված 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

 Զեկույցներով հանդես են եկել կառույցի ղեկավարը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Իր խոսքում Նախագահն ընդգծել է բնակչության անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ սկզբունքային եւ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Բակո Սահակյանը մոտակա ժամանակահատվածում Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի պատշաճ կազմակերպման գործում կարեւորել է ոստիկանության դերը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման,  հասարակական կարգ ու կանոնի պահպանման տեսանկյունից:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ