[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին  հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:

Նախագահ Սահակյանը Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումն Արցախում համարել է նշանակալի իրադարձություն մեր հանրապետության կյանքում՝ երախտագիտություն հայտնելով կոմիտեին կատարված քրտնաջան աշխատանքի համար: