comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ ՈՒ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ ՈՒ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը սեպ­տեմ­բե­րի 9-ին ըն­դու­նել է ՙԻ­րա­զեկ քա­ղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում՚ ՀԿ հա­մա­կար­գող Դա­նիել Իոան­նի­սյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյա­նը։

 Դա­նիել Իոան­նի­սյա­նը ներ­կա­յաց­րել է տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րում իր կազ­մա­կեր­պու­թյան դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան ընդ­հա­նուր գնա­հա­տա­կա­նը և ար­ձա­նագ­րած խն­դիր­նե­րը։ Նա շեշ­տադ­րել է, որ ընտ­րու­թյուն­ներն ընդ­հա­նուր առ­մամբ հա­մա­պա­տաս­խա­նել են մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին, իսկ ար­ձա­նագր­ված խախ­տում­նե­րը ե­ղել են գլ­խա­վո­րա­պես տե­ղա­յին, տեխ­նի­կա­կան ու ոչ դի­տա­վո­րյալ բնույ­թի, ո­րոնք չեն ազ­դել ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի վրա։

Դ. Իոան­նի­սյանն ըն­դգ­ծել է, որ խն­դիր­նե­րի պատ­ճառ­նե­րից են առ­կա մարդ­կա­յին ու նյու­թա­կան ռե­սուրս­նե­րի սղու­թյու­նը, ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում ընդգրկված ո­րոշ ան­ձանց ոչ լրիվ պատ­րաստ­վա­ծու­թյու­նը և քվեար­կու­թյան գաղտ­նիու­թյան ո­րոշ լրա­ցու­ցիչ պայ­ման­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը՝ պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­լով ա­ջակ­ցել վեր­հան­ված խն­դիր­նե­րի կար­գա­վոր­ման և ընտ­րա­կան հա­մա­կար­գի կա­տա­րե­լա­գործ­ման հար­ցում։
Պաշտ­պա­նը բարձր է գնա­հա­տել ՙԻ­րա­զեկ քա­ղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում՚ ՀԿ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան դերն Ար­ցա­խի ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ար­հես­տա­վարժ գնա­հատ­ման և ընտ­րա­կան ի­րա­վունք­նե­րի ի­րաց­ման մե­խա­նիզմ­նե­րի շա­րու­նա­կա­կան բա­րե­լավ­ման գոր­ծում։
Ա. Բեգ­լա­րյա­նը շեշ­տադ­րել է, որ Ար­ցա­խում ընտ­րա­կան հա­մա­կար­գը կա­յա­ցել է, և այժմ դրա զար­գաց­ման հա­ջորդ փուլն ա­պա­հո­վե­լու խն­դիր կա։ Նա հայտ­նել է, որ իր ի­րա­վա­սու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում նպաս­տե­լու է ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ար­ձա­նագր­ված խն­դիր­նե­րի և դրանց պատ­ճառ­նե­րի վե­րաց­ման աշ­խա­տանք­նե­րին՝ նշե­լով, որ բո­լոր սր­տա­ցավ ու մաս­նա­գի­տա­ցած կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ու ան­ձինք պետք է ի­րենց լու­ման բե­րեն այդ գոր­ծին։

ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի
աշ­խա­տա­կազմ