comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Խորհրդակցություն 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ
[ARM]     [RUS]     [ENG]

Խորհրդակցություն 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետության 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ:

Նախագահը կարեւորել է ծրագրի նշանակությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ ընդգծել, որ այն պետք է լինի համապարփակ, իրատեսական ու հավակնոտ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: