comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հանդիպում «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների հետ
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ գիտաժողովի անցկացումն Արցախում դարձել է ավանդական եւ իր ներդրումն ունի հայոց պետականության ու նրա արցախյան հատվածի պատմության եւ արդի զարգացումների ուսումնասիրման գործում:
Հանդիպմանն արծարծվել են նաեւ արտաքին ու ներքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: