comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հանդիպում Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվիրակության հետ
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

Քննարկվել են առողջապահության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ բժշկական համալսարանի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ հետագայում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: