comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Այցելություն Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ
[ARM]     [RUS]     [ENG]

Այցելություն Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ եւ մասնակցել այնտեղ կապիտալ վերանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահն ընդգծել է, որ գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումն ու ընդլայնումը պետության կարեւոր առաջադրանքներից է եւ այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Միջոցառմանը մասնակցում էին պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: