Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի մի խումբներկայացուցիչների:

Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ եւ մաղթել նրանց հաջողություններ աշխատանքում: Նախագահը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար երկու հոգու շնորհել է ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: