comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հանդիպում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի հետ
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի հետ

 

 

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին:

Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներգրավվածությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ հավելելով, որ բուհի անմիջական մասնակցությամբ երկրում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: