[ARM]     [RUS]     [ENG]

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա առթիվ:

 Ուղերձում ասված է. 

՛՛Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ կարեւորագույն մեկնակետ, նոր ճանապարհի սկիզբ: Դա ինքնիշխան ու ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհն է՝ հիմնված ազգային ու համամարդկային արժեքների վրա:

Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ նա լինի, պարտավոր է հոգու խորքում միշտ վառ պահել Հայրենիքի գաղափարը, իր ավանդն ունենալ հայոց անկախ պետականության ամրապնդման ազգանպաստ գործում:

Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու հաղթանակներ՝ ի բարօրություն ու բարգավաճում Հայաստանի Հանրապետության՛՛:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ