comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արցախի Հանրապետության Նախագահը քննարկել է զորահավաքի ընթացքին վերաբերող հարցեր
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահը քննարկել է զորահավաքի ընթացքին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հանրապետությունում անցկացվող զորահավաքի մասնակիցների հետ:

Նույն օրը Նախագահը հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի զորահավաքի կառավարման կետում եւ քննարկել զորահավաքի ընթացքին վերաբերող հարցեր: Նախագահը հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Հանդիպումներին եւ խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: