comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Պատարագ եւ պարգեւատրման արարողություն Գանձասարի վանական համալիրում
[ARM]     [RUS]     [ENG]

Պատարագ եւ պարգեւատրման արարողություն Գանձասարի վանական համալիրում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին:

Այնուհետեւ Նախագահը <<Առան՝ միստիկ երկիր>> վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգեւներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին եւ ձայնային ռեժիսորին: Նախագահը կարեւորել է նման արժեքավոր նյութերի նշանակությունը՝ սեփական պատմության ուսումնասիրման, այն աշխարհին ներկայացնելու եւ մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյուններից: