comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հանդիպում «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության անդամների հետ
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության անդամների հետ:

Քննարկվել են մեր հանրապետությունում առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահը կարեւոր է համարել տարբեր երկրների առաջատար կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ երախտագիտություն հայտնելով «Adventist Health Glendale» կազմակերպությանն Արցախին սատարելու համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: