comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել ՊԲ ռազմավարական զորավարժություններին
[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել ՊԲ ռազմավարական զորավարժություններին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին հանրապետության կենտրոնական հատվածներից մեկում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ռազմավարական զորավարժություններին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը միշտ եղել է եւ կմնա մեր պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման առանցքային գործոններից մեկը: Բակո Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել Արցախի Հանրապետության պաշտպանության գործում անձնական արիություն եւ խիզախություն ցուցաբերած մի խումբ զինծառայողների: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: