comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը հոկ­տեմ­բե­րի 1-2-ին Ստ­րաս­բուր­գում մի շարք հան­դի­պում­ներ է ու­նե­ցել Եվ­րո­պա­յի խոր­հր­դի տար­բեր բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հետ՝ նրանց ներ­կա­յաց­նե­լով Ար­ցա­խում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կը և հա­կա­մար­տու­թյամբ ու չճա­նաչ­վա­ծու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված հիմ­նախն­դիր­ներն ու մար­տահ­րա­վեր­նե­րը։

 Ա. Բեգ­լա­րյա­նը, մաս­նա­վո­րա­պես, հան­դի­պել է Եվ­րո­պա­յի խոր­հր­դի խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի սո­ցիա­լա­կան հար­ցե­րի, ա­ռող­ջա­պա­հու­թյան և կա­յուն զար­գաց­ման հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Շտե­ֆան Շե­նա­խի հետ։ Նա ներ­կա­յաց­րել է Ար­ցա­խում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կը, առ­կա խն­դիր­նե­րը, եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի հետ իր գրա­սե­նյա­կի ըն­թա­ցիկ շփում­նե­րը և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հնա­րա­վոր հե­ռան­կար­նե­րը:

Հաշ­վի առ­նե­լով, որ Շե­նա­խը նաև Ադր­բե­ջա­նի հար­ցով ԵԽԽՎ հա­մա­զե­կու­ցողն է, պաշտ­պանն անդ­րա­դար­ձել է այդ երկ­րի կա­տա­րած ի­րա­վա­խախ­տում­նե­րին և հա­րու­ցած սպառ­նա­լիք­նե­րին։ Նա հա­տուկ ու­շադ­րու­թյուն է հրա­վի­րել Ադր­բե­ջա­նում հա­յա­տյա­ցու­թյան պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան դրսևո­րում­նե­րի վրա՝ հա­մա­զե­կու­ցո­ղին տրա­մադ­րե­լով հա­յա­տյա­ցու­թյան և Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ի­րա­վա­խախ­տում­նե­րի թե­մա­նե­րով ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի զե­կույց­նե­րը։ Նա ըն­դգ­ծել է, որ հա­յա­տյա­ցու­թյունն ըն­կած է Ադր­բե­ջա­նի կող­մից հա­յե­րի ի­րա­վունք­նե­րի հա­մա­կար­գա­յին խախ­տում­նե­րի հիմ­քում, ո­րը, միևնույն ժա­մա­նակ, լր­ջա­գույն սպառ­նա­լիք է ողջ տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան և մար­դու ի­րա­վունք­նե­րի մի­ջա­վայ­րի հա­մար։
Ա. Բեգ­լա­րյա­նը հան­դի­պել է նաև ԵԽԽՎ միգ­րա­ցիա­յի, փախս­տա­կան­նե­րի և ներ­քին տե­ղա­հան­ված­նե­րի հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ, ներ­քին տե­ղա­հան­ված ան­ձանց ի­րա­վունք­նե­րի վե­րա­բե­րյալ զե­կու­ցող Կի­լիոն Մու­նյա­մա­յի հետ։ Նա ներ­կա­յաց­րել է Ար­ցա­խում ապ­րող ներ­քին տե­ղա­հան­ված և փախս­տա­կան ան­ձանց հիմ­նախն­դիր­նե­րը՝ ա­նըն­դու­նե­լի հա­մա­րե­լով նրանց բա­ցար­ձա­կա­պես ան­տե­սու­մը մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի կող­մից։
Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը մի շարք այլ հան­դի­պում­ներ է ու­նե­ցել և? ԵԽԽՎ պատ­գա­մա­վոր­նե­րի, և? ԵԽ ան­կախ մար­մին­նե­րի ո­րոշ պաշ­տո­նյա­նե­րի հետ։
Բո­լոր հան­դի­պում­նե­րում ԵԽ պաշ­տո­նյա­նե­րը հե­տաք­րք­րու­թյուն են ցու­ցա­բե­րել Ար­ցա­խի բնա­կիչ­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ըն­թա­ցիկ վի­ճա­կի ու հիմ­նախն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ՝ ըն­դու­նե­լով չճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի մի­ջազ­գա­յին ընդգրկվա­ծու­թյան ա­պա­հով­ման հրա­տապ անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։
Հի­շեց­նենք, որ ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը սեպ­տեմ­բե­րի 30-ին, ԵԽԽՎ-ում ՀՀ պատ­վի­րա­կու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ և ա­ջակ­ցու­թյամբ, Ստ­րաս­բուր­գում մաս­նակ­ցել է Եվ­րո­պա­յի խոր­հր­դի խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վում կազ­մա­կերպ­ված՝ չճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ մի­ջո­ցառ­մա­նը՝ ե­լույթ ու­նե­նա­լով Ար­ցա­խի բնակ­չու­թյան ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան գոր­ծում առ­կա խո­չըն­դոտ­նե­րի մա­սին։

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ