[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Արցախի զարգացման եւ արտերկրում ազգային ինքնության պահպանման գործում: