comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Այցելություն Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան պուրակ
[ARM]     [RUS]     [ENG]

Այցելություն Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան պուրակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակի կապակցությամբ այցելել է նրա անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին:

Երկրի ղեկավարը նշել է, որ Բեկորը հանդիսանում է Արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը, ում սխրանքները օրինակ կծառայեն սերունդների համար: