Logo
Print this page

Հանդիպում Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ:

Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, ամերիկյան եւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ վստահություն հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ ապագայում:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.