comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հանդիպում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին եւ հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: