comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հանդիպում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին եւ պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտի կադրերի պատրաստմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ այսուհետ եւս բուհը ակտիվ ներգրավվածություն կունենա Արցախի կյանքում: