comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ
[ARM]     [RUS]     [ENG]

Խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկվել են գերատեսչության եւ մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է համակարգված մոտեցումից, մայր Հայաստանի եւ Սփյուռքի համապատասխան կառույցների հետ սերտ փոխգործակցությունից:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: