comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Կարիմ Վան Օվերմայերին
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Կարիմ Վան Օվերմայերին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Աալստ քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Կարիմ Վան Օվերմայերինորը   Արցախ է ժամանել ընտանիքով՝ մասնակցելու «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին:

 Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Կարիմ Վան Օվերմայերին նախօրեին Արցախի Հանրապետության նախագահի կողմից շնորհված՝ «Երախտագիտություն» պետական պարգևի կապակցությամբ և նշել, որ այն ճիշտ գնահատական է՝ այս տարիներին նրա կատարած աշխատանքի համար:

Աշոտ Ղուլյանը նաև կարևորել է տարբեր երկրների, այդ թվում Ֆլանդրիայի բարեկամների հետ համագործակցության անհրաժեշտությունը մարդասիրական ուղղություններով: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ամեն ինչ արվելու է՝ Արցախի և Ֆլանդրիայի միջև հարաբերությունների զարգացումը նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար և շնորհակալություն հայտնել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին ու գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանին՝ Արցախի բարեկամների հետ համագործակցությանը նպաստելու համար:  

Կարիմ Վան Օվերմայերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահի կողմից ստացած պարգևը նախևառաջ խթան է՝ Արցախին ուղղված իր հետագա գործունեության համար: Նա Ֆլանդրիայի և Արցախի հարաբերությունների սերտացման գործում կարևորել է Արցախի՝ ժողովրդավարական արժեքներին դավանելու հանգամանքը և նշել, որ աշխատելու է Ֆլանդրիայի խորհրդարանում Արցախի Հանրապետության բարեկամական խմբում նոր անդամներ ներգրավելու ուղղությամբ:

Քննարկվել են ապակենտրոն համագործակցությանն ու բարեկամական շրջանակի գործունեությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր, «Արցախի Հանրապետություն Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի նախագահ Արամ Գրիգորյանը և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը: