comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ռումինիայից ժամանած պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
[ARM]     [RUS]     [ENG]

Ռումինիայից ժամանած պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայի հայերի միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին, ովքեր Արցախում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի շրջանակներում:

 Հանդիպման ընթացքում քննարկվել է Ռումինիայում Արցախի մասին տեղեկացվածության բարձրացման, հայրենիքում և Սփյուռքում հայկական ներուժի օգտագործման, խորհրդարանական դիվանագիտության և կրթության, մշակույթի ասպարեզներում համագործակցության ծրագրերին վերաբերող հարցերի շրջանակ:

Երկուստեք կարևորվել է Արցախի արտաքին կապերի ակտիվացման և ապակենտրոն համագործակցության անհրաժեշտությունը: