comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը հոկ­տեմ­բե­րի 18-ին այ­ցե­լել է Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րան և աշ­խա­տա­կազ­մին ու հա­մայն­քա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րին ներ­կա­յաց­րել նո­րըն­տիր քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նին և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րին։

 Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը շնոր­հա­վո­րել ու ար­գա­սա­բեր աշ­խա­տանք է մաղ­թել՝ ակն­կա­լե­լով բա­րե­փո­խում­նե­րի նա­խա­ձեռ­նում քա­ղա­քա­յին տրանս­պոր­տի, բնա­կա­րա­նա­յին-կո­մու­նալ տն­տե­սու­թյան ո­լորտ­նե­րում, մայ­րա­քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տա-շի­նա­րա­րա­կան դի­մագ­ծի բա­րե­լավ­ման, քա­ղա­քա­ցի­նե­րի հար­ցադ­րում­նե­րին օ­պե­րա­տիվ, լիար­ժեք ար­ձա­գան­քե­լու հա­մա­կար­գի ներ­դր­ման ուղ­ղու­թյամբ։

Պե­տա­կան նա­խա­րա­րը հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի, կա­ռա­վա­րու­թյան և իր ա­նու­նից շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել նախ­կին քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նին ու ա­վա­գա­նու ան­դամ­նե­րին՝ ի­րենց գոր­ծու­նեու­թյան հա­մար։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին