[ARM]     [RUS]     [ENG]

Այցելություն Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման եւ փաթեթավորման արտադրամաս

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման եւ փաթեթավորման արտադրամաս եւ ծանոթացել ընթացող աշխատանքներին:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման արտադրամասերի նշանակությունը Արցախում մեղվաբուծության զարգացման եւ տեղերում նախաձեռնողականության խթանման տեսանկյունից: